ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դիտարկում է նոր մարտական խմբեր տեղակայելու հնարավորությունը ոչ միայն Ռումինիայում, այլև սևծովյան տարածաշրջանի այլ երկրներում։
«Մենք արդեն ուժեղացրել ենք մեր ներկայությունը, բայց մենք դիտարկում ենք հետագա հզորացման հնարավորությունը»,- ասել է նա Ռումինիայի Միխայիլ Կոգելնիչանու ռազմաբազայում մամուլի ասուլիսի ժամանակ։