fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ն առաջին անգամ տիեզերական ռազմավարություն է մշակել

ՆԱՏՕ-ն պատմության մեջ առաջին անգամ տիեզերական ռազմավարություն է մշակել: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Դաշինքում կարծում են, որ ապագայում ռազմական հակամարտությունները կարելի է լուծել նաև տիեզերքում, օրինակ՝ ռազմավարական կարևորություն ունեցող արբանյակների վրա հարձակմամբ կամ տիեզերքում զենքի կիրառմամբ:

Բացի դրանից՝ ՆԱՏՕ-ն տարեվերջին կարող է տիեզերքն առանձին տարածք հայտարարել՝ ռազմական օպերացիաների անցկացման համար: Դա կապահովի հավելյալ ռեսուրսների տրամադրումն ու թույլ կտա դիտարկել հնարավոր տիեզերական հարձակումները:

Ավելի վաղ՝ 2016 թվականին, ՆԱՏՕ-ն կիբերտարածքը օպերացիաների անցկացման համար առանձին տարածք է հայտարարել:

Տիեզերքի նկատմամբ ուշադրության առիթ է դարձել այն փաստը, որ ՆԱՏՕ-ն առավել մեծ կախում ունի օդային տարածքում տեխնիկայից: Արբանյակների միջոցով ռազմական օպերացիաների ժամանակ հաղորդակցում է իրականացվում:

Մյուս կողմից, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին պատկանող արբանյակների վրա հարձակումները կարող են սահմանափակել պաշտպանունակությունը:

Բացի դրանից՝ հարձակումները կարող են օգտագործվել հասարակական կյանքի մի մասի պարալիզացման համար:

ԱՄՆ-ից բացի՝ իրենց տիեզերական հնարավորությունների մասին հայտարարել են Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ