fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ն հակաօդային զինատեսակ է տեղակայել Ռումինիայում

Ռումինիայի հարավում գտնվող ու ՆԱՏՕ-ին ենթարկվող հակաօդային պաշտպանության բազաներից մեկում տեղադրվել է ամերիկյան THAAD զենիթահրթիռային համակարգերի ստորաբաժանում։ Այն ժամանակավորապես պետք է իրականացնի դաշինքի արտաքին սահմանների հսկողությունը։

Ռումինական «Դևեսելուի» ռազմաբազայում նախատեսված են շինարարական վերանորոգման ծավալուն աշխատանքներ, ինչի հետ կապված էլ այնտեղի սպառազինության մի մասը կարող է ժամանակավորապես դուրս բերվել ռազմաբազայից։ Որպեսզի այդ ընթացքում Դաշինքի պաշտպանության մակարդակը չնվազի, որոշվել է ժամանակավորապես տեղադրել այս համակարգերը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ