fbpx
Հասարակություն

911-ն ամփոփում է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 367 դեպք, որից 214-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 115 կենցաղային կանչ, 137 հրդեհ, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 71 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 9 դեպք, որի հետևանքով տուժել է 12 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ