ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը Ուկրաինայի և Վրաստանի առաջ ծառացած սպառնալիքներին դիմակայելու նպատակով խոսել է Դաշինքի կողմից այդ երկրներին պրակտիկ աջակցության ցուցաբերելու միջոցների մասին:
Նրա խոսքով` ապրիլին ընդունված «Սև ծովի» մասին փաթեթը ենթադրում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործունեության ակտիվացում և աշխատանքներ` տվյալ երկրների հետ ռազմածովային և սահմանային վերահսկողության վերապատրաստվածության ուղղությամբ:
Վրաստանի ու Ուկրաինայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու նպատակով անցած շաբաթ ծովում տեղակայվել է ՆԱՏՕ-ի ռազմածովային մշտական խումբը (SNMG2):
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ՆԱՏՕ-ն հետամուտ կլինի զսպման և երկխոսության ռազմավարությանը, թեև դաշինքի դիրքորոշումը`Ղրիմի ու Ուկրաինայի հարցերի շուրջ, մնում է անփոփոխ: