ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ Charite կլինիկայում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի անվտանգությունը ապահովում է Բեռլինի ոստիկանությունը։
Այս մասին հայտնել է բաժանմունքի պաշտոնական ներկայացուցիչը։ Իսկ մինչ այս Բեռլինի ոստիկանությունը հրաժարվել էր մեկնաբանել Նավալնիի անվտանգության հետ կապված տեղեկությունները։
Del Spiegel պարբերականի հաղորդմամբ էլ՝ այսօր Նավալնին գիտակցության է եկել։ Սա նշանակում է, որ նա կկարողանա խոսել և գուցե կհիշի այն օրվա մանրամասները, երբ ինքնազգացողությունը վատացել էր։
Սարն զուգահեռ Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտարարել է, որ գերմանական պարբերականի հոդվածը ուռճացված է։
Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակն էլ հայտնել է, որ դեռևս չունեն պաշտոնական տեղեկատվություն Նավալնիի առողջական վիճակի մասին։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այդ թեմայով ԶԼՄ-ներում առկա տեղեկատվությանը պետք է զգուշությամբ վերաբերվել։