Ռիա Նովոստինի հաղորդմամբ՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը ՝ Յուլիան հայտնել է, որ իրեն բերման են ենթարկել և գտնվում է ուժայինների մեքենայում:
«Ներեցեք վատ որակի համար: Շատ վատ լույս է մեքենայում», – գրել է նա իր Instagramի իր էջում՝ տեղադրելով իր լուսանկարը:
Մինչ այս Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը և գլխավոր դատախազությունը բազմիցս նախազգուշացրել էին ակցիայի կազմակերպիչներին հունվարի 23-ին չարտոնված ցույցերի համար պատասխանատվության ենթարկելու մասին։