fbpx
Աշխարհ

Նավալնիին հնարավոր է թունավորել են. ԶԼՄ-ներ

Այսօր լրանում է Մոսկվայում բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկվածներին կալանքի տակ պահելու վերջնաժամկետը: Ակցիայի ժամանակ ավելի քան 1300 մարդ էր ձերբակալվել, որոնցից շուրջ 150-ը դեռ գտնվում են ոստիկանության բաժանմունքներում: Նրանց պետք է այսօր կա՛մ ազատ արձակեն, կա՛մ մեղադրանք առաջադրեն: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ձերբակալվածների թվում է եղել նաև ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, ով հուլիսի 28-ի առավոտյան տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները նրա մոտ եղնջացան են ախտորոշել: Արևմտյան լրատվամիջոցները, հղում կատարելով Նավալնիի բժիշկներին, հաղորդում են, թե ընդդիմադիր գործչին, գուցե, թունավորել են:

Ինչպես նշում է ընդդիմադիր Meduza պարբերականը Ալեքսեյ Նավալնիի բժիշկներին թույլ չեն տվել զննել նրան: Այնուամենայնիվ, դռան ճեղքից Նավալնիին տեսնելուց հետո նրա բժիշկ Անաստասիա Վասիլևան գրել է, որ առկա գանգատները և ախտանիշները «չհստակեցված քիմիական նյութերի վնասակար ազդեցության հետևանք են»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ