Մոսկվայի դատարանը օրինական է ճանաչել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վարչական կալանքը մինչը օգոստոս: Այս մասին հայտնել է РИА Новости լրատվական գործակալությունը:
Նավալնիին մեղադրում են տեղի իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիաներ կազմակերպելու մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Մոսկվայի դատարանը մեղավոր էր ճանաչել Նավալնիին հասարակական կարգը խախտելու մեջ և դատապարտել էր նրան 30 օր կալանքի: