Նախագահը վարչապետին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին հանդիպման է հրավիրում

Ամենադիտվածներ

Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին ս/թ մարտի 13-ին՝ ժ. 12:00-ին, հրավիրում է հանդիպման նախագահական նստավայրում:

Արմեն Սարգսյանը վերահաստատում է այն համոզմունքը, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են։

Հանրապետության նախագահի աշխատակազմն ակնկալում է մինչև ս/թ մարտի 11-ը՝ ժամը 18:00-ն, հրավիրյալներից արձագանք ստանալ հանդիպման մասնակցության վերաբերյալ:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ