fbpx
Կառավարություն

Նախագահը բարձր է գնահատել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի առաքելությունը մեր երկրում

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» hիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի եվրոպական և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լարս Հենսելին, հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին:

«Լարս Հենսելը ներկայացրել է Հայաստանում հիմնադրամի գործունեությունը, պետական տարբեր մարմինների հետ իրականացվող նախագծերը, կրթական ծրագրերը:

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել հիմնադրամի առաքելությունը մեր երկրում:

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համագործակցության հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ