fbpx
Կառավարություն
20:15 06/02/2020

Նախագահը չի ստորագրել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը ու դիմել է ՍԴ

Նախագահ Սարգսյանն ու իր տիկինը ցավակցել են Արամ Ա Կաթողիկոսին

Նախագահը չի ստորագրել Բանկային գաղտնիքի մասին օրենքն ու դիմել է Սահմանադրական դատարան։ Այս մասին հաղորդում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«2020թ. հունվարի 22-ին ԱԺ կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»,-նշվում է նախագահական կայքում տեղադրված հաղորդագրությունում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ