fbpx
Առողջապահություն

Չկա առողջություն` առանց հոգեկան առողջության․ նախարարն այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն սեպտեմբերի 11-ին այցելել է առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Սևանի հոգեկան առողջության կենտրոն:

Այցի նպատակը կենտրոնում գործող բաժանմունքների և ծառայությունների որակին ծանոթանալն էր: Այս պահին Սևանի հոգեկան առողջության կենտրոնում գտնվում է 420 պացիենտ:

Շրջելով կենտրոնի տարածքում նախարար Արսեն Թորոսյանը ծանոթացել է հիգիենիկ, սննդի մշակման և պահպանման պայմաններին: Այստեղ սկսվել է մշակվել ջերմոցայի բանջարեղեն, ինչը պացիենտներին կապահովի օրգանիկ բանջարեղենով, ինչպես նաև վերջիններիս համար որպես զբաղմունք կծառայի:

Նախարարը շեշտել է, որ առանձնակի կարևոր է պացիենտների պահման պայմանների բարելավումը բժշկական անձնակազմի կողմից արժանապատիվ վերաբերմունքը, դեղորայքային ապահովումը, ինչպես նաև հասարակական կյանք վերաինտեգրումը:

«Չկա առողջություն` առանց հոգեկան առողջության», – ասել է Արսեն Թորոսյանը:

Վերջում պացիենտները միջոցառում են կազմակերպել` «Հոգու հնչյուն» խորագրով և մեծ ոգևորությամբ ասմունքել, նվագել ու երգել են:

Նշենք, որ հոգեկան առողջության պահպանմանն ուղղված բյուջեում հաջ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ