Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ս. Ա. Ռյաբկովը խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Կ.Ղալաչյանի հետ:
Մտքերի համակողմանի փոխանակություն է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ` աշխարհի մի շարք տարածաշրջաններում իրավիճակի զարգացման համատեքստում: Քննարկվել են նաև սպառազինության վերահսկման և զանգվածային ոչնչացման զենքի չտարածման թեմայի որոշ գործոններ:
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: