Կարեն Վարդանյան
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նշում է 100-ամյակը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100-ամյակի առթիվ ստացել է 17 նոր երաժշտական գործիք՝ բարերար Կարեն Վարդանյանի նվիրատվությամբ։
Հայաստանում կփորձարկեն ԱԹՍ-ների առաջին ուսումնական զինափորձարանը
Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի տնօրեն Սուրեն Վարդանյանը հայտնել է, որ Հայաստանում անօդաչու սարքերի համար առաջին ուսումնական զինափորձարանն արդեն գրեթե պատրաստ է և կփորձարկվի սեպտեմբերի 18-ին: Նա նշել է, որ մրցույթին կմասնակցի դպրոցական 16 թիմ՝ 75 մասնակցով, 10 չափահաս սիրողական թիմ՝ 39 մասնակցով և երեք պրոֆեսիոնալ թիմ՝ 15 մասնակցով (էլեկտրոնիկայի արտադրության տեղական ընկերություններից)։ Վանաձոր քաղաքից…
Միքայել և Կարեն Վարդանյանները 300 մլն դրամի նվիրատվություն են կատարել
Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում հատկացրել են 250 մլն դրամ՝ հայոց բանակին աջակցելու նպատակով: Բացի այդ, Վարդանյան եղբայրները 50 մլն դրամի ծխախոտ են տրամադրել զինծառայողների և 67 բեռնատար մեքենա՝ Պաշտպանության բանակի կարիքների համար:
Տեղի է ունեցել Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը
Այսօր` հուլիսի 12-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը: 57-ամյա Կարեն Վարդանյանը մահացել էր հուլիսի 10-ին երկարատև հիվանդությունից հետո: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: Հայտնենք, որ Կարեն Վարդանյանը ծնվել էր 1963 թվականին: Նա 1986թ. ավարտել է Երևանի…
Կարեն Վարդանյանի հոգեհանգստի օրը հայտնի է
ԱՏՁՄ-ից տեղեկանում ենք, որ Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա ս.թ հուլիսի 12-ին, ժամը` 17:30-ից Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրում: Հայտնենք, որ վարչապետը Կարեն վարդանյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի…
Մահացել է Կարեն Վարդանյանը
ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի մահվան մասին։ «Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։ Պրն․ Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ…
Միքայել և Կարեն Վարդանյանները 200 մլն. դրամ են հատկացրել բուժաշխատողներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները 200 մլն. դրամ են հատկացրել այն բուժաշխատողներին, որոնք կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի առաջնագծում փրկում են հազարավոր կյանքեր: Երևանի և մարզերի հազար բուժաշխատողներից յուրաքանչյուրի հաշվին փոխանցվելու է 200.000 դրամ: Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում:
Ներողություն խնդրելը բարոյական արժեքներ է պահանջում, որը նախարարը չունի. Կարեն Վարդանյանը Արսեն Թորոսյանի մասին
«Որևէ քայլ չեմ պատրաստվում անել Արսեն Թորոսյանի հայտարարությունների համար: Նման խոսքերի համար ներողություն խնդրելը բարոյական արժեքներ է պահանջում, որը նախարարը չունի»-, նշեց Առաջատար տեխնիլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ Tert.am-ի հետ հարցազրույցում: Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը անդրադարձել էր Կարեն Վարդանյանի այն հարցազրույցին, որտեղ Վարդանյանը նշել էր՝ կորոնավիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է և վակցինացիա ծախելու…
Ցավում եմ, որ գիտության մի ամբողջ ոլորտ ներկայացված է նման անձի կողմից․ նախարար
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Քիչ առաջ աչքովս ընկավ մի այսպիսի վերնագրով հարցազրույց`«Կորոնավիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է․ Եկել է վակցինա ծախելու ժամանակը»: Հարցազրույցը ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ էր, ով էլ նման և այլ նմանատիպ անհեթեթ պնդումների հեղինակն էր: Ցավում եմ, որ գիտության և գիտական ապացույցների վրա հիմնված մի…
Սպանություն Սյունիքի մարզում. հայտնաբերվել է կասկածյալը
Մարտի 8-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկերի հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաստան բնակավայր 2-րդ փողոցի տներից մեկը, որտեղից «կոնքազդրային հոդի արտաքինից երկու վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել մի տղամարդու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են…
Կարեն Վարդանյանն արժանացել է WITSA-ի «Նշանավոր անձ» մրցանակին
Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին շնորհել է իր Eminent Person (Նշանավոր անձ) մրցանակը: Կարեն Վարդանյանը Հայաստանում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մրցանակին և նշել. «Մրցանակն անակնկալ ու մեծ պատիվ էր դա ինձ համար»: Վարդանյանը հավելեց, որ այն ստանալու համար…
DigiTec-ը կայացած կառույց է, որը ապագայում կներկայացնի Հայաստանը. Կարեն Վարդանյան
ՏՏ-տեխնոլոգիաների DigiTec ամենամյա տարածաշրջանային ցուցահանդեսի մասնակիցների թիվն այս տարի կարող է գերազանցել 100 հազարը: Այս մասին ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ասոցիացիա հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա հայտնել է, որ այս տարի լրանում է DigiTec-ի 15 տարին: «Դա Հայաստանի հազվագյուտ կառույցներից մեկն է, որին հաջողվել է գոյատևել այդքան երկար՝ չնայած…
Նախատեսվում է Սյունիքում ստեղծել տեխնոլոգիական 150 ձեռնարկություն. Կարեն Վարդանյան
Մայիսի 27-ին Սյունիքում «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» համաժողովի ժամանակ ստորագրվել է հուշագիր, որի համաձայն Կապանի շուրջ 20 դպրոց կունենա Արմաթ լաբորատորիա: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը համաժողովի ժամանակ նշեց, որ առաջիկա վեց տարիներին Հայաստանում տեխնոլոգիական աշխատուժի ստեղծման ծրագիր է իրագործվելու: Նախատեսվում է Սյունիքում ստեղծել տեխնոլոգիական 150 ձեռնարկություն՝ ընդհանուր 75 մլրդ դրամ շրջանառությամբ:…
«Արմաթ» համահայկական կրթական ցանցի սաները մրցել են եռաչափ մոդելավորման մրցույթում
Դեկտեմբերի 6-ին՝ Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում տեղի է ունեցել Եռաչափ (3D) մոդելավորման մրցույթ, որին մասնակցել են «Արմաթ» համահայկական կրթական ցանցի 38 խմբակի սաներ ՀՀ մարզերից և Արցախից: «Արմաթ» ինժեներական կրթական ցանցի հիմնադիր՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Եռաչափ մոդելավորումը ինժեներության, ճարտարագիտության հիմնաքարերից մեկն է, ուստի այս գիտելիքների փոխանցումը, մրցույթի…













