Նախկին պատգամավորը Մայր Աթոռից 518 մլն դրամ բռնագանձելու պահանջ է ներկայացրել․ «Հրապարակ»

Հրապարակող՝

Մեռելոցն աշխատանքային օր դարձնելը հետքայլ է․ Մայր Աթոռ

Ամենադիտվածներ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի հայցի քննությունը՝ ընդդեմ Մայր Աթոռի, երեկ պատասխանող կողմի միջնորդությամբ հետաձգվել է։ Նախկին պատգամավորի և վեհարանի միջև վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր: Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց դրա դիմաց չի վճարվել՝ մոտ 200 միլիոն դրամ։

Սակայն երեկ պարզեցինք, որ հայցվորը 518 միլիոն դրամի պահանջ է ներկայացրել, որի մեջ ներառել է իր ընկերության կրած վնասի չափը, մասնավորապես՝ չվճարվելու պատճառով վարկեր վերցնելը և այլն։ Մայր Աթոռի պաշտպանությամբ զբաղվում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գրասենյակը, թեև դե ֆակտո ՓՊ նախագահը գործին չի մասնակցում»:

ԱՄբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում

Ամենաթարմ