Ղազախտանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր հայտարարել է երկրի կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին. հայտնում է ТАСС-ը:
«Ես` որպես նախագահ, սահմանադրության երաշխավոր, հաշվի առնելով մեր ժողովրդի շահերը, կայացնում եմ հետևյալ որոշումը: Կարծում եմ, որ կառավարությունը պետք է հրաժարական տա: Նոր կառավարությունը պետք է մշակի արդյունավետ քայլեր` կյանքի մակարդակը բարձրացնելու, տնտեսությունը խթանելու, ռազմավարական խնդիրները իրականացնելու համար»,- ասվում է Նազարբաևի կայքում հրապարակված հայտարարությունում:
Նա նշել է, որ կառավարությունն Ազգային բանկի հետ միասին այդպես էլ չկարողացավ տնտեսության որակյալ աճի համար խթան և գործիքներ ստեղծել: