Աշխարհ

Նազարբաևը հայտնել է, որ Զելենսկին համաձայնել է հանդիպել Պուտինի հետ Ղազախստանում

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու բանակցությունները տեղի ունենան Ղազախստանում։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Ես հանդիպել եմ պարոն Զելենսկուն, լսել եմ նրան: Երեկ խոսել եմ Վլադիմիր Պուտինի հետ այն թեմայով, թե ինչպես կարելի է հետագայում լուծել այդ խնդիրը:

Ես կարծում եմ, որ անհարժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների առանձին անձնական հանդիպում»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով «Աստանա ակումբ» բանավիճային հարթակի նիստի ընթացքում:

Նազարբաևի խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարն արդեն համաձայնել է հանդիպել չեզոք հարթակում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ