fbpx
Իրավական

Թագուհի Թովմասյանի հայցն ընդդեմ Լենա Նազարյանի վերադարձվել է

Datalex տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի դատական հայցն ընդդեմ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ է վերադարձվել:

Համաձայն կայքի՝ Թովմասյանը հունիսի 30-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Նազարյանի` վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին:

Դատարանը վերադարձրել է դիմումը՝ հետևյալ պատճառաբանությամբ. Թովմասյանը լիարժեք չի վճարել պետական տուրքերը. նա ներկայացրել էր մեկ ոչ գույքային պահանջ, որի համար պետք է վճարեր 4000 դրամ պետական տուրք, 1 մլն դրամ գումարի բռնագանձման պահանջ, որի համար պետք է վճարեր 20 հազար դրամ պետական տուրք: Այսինքն՝ ընդհանուր առմամբ հայցվորը պետք է վճարեր 24 հազար դրամ պետական տուրքի գումար, այնինչ նա վճարել է 8000 դրամ:

Մինչ այս հայտնի էր, որ հունիսի 3-ին ԱԺ-ում միջադեպ էր գրանցվել. պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ, նիստը վարող Լենա Նազարյանը շշուկով «իդիոտկա» էր ասել: Խոսափողը միացված է եղել, ուստի այդ բառը լսվել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ