fbpx
Սպորտ

NBA. Հարդենը գերազանցեց Կարիի ռեկորդը, Լեյկերսը կրկին պարտվում է

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում կայացան հերթական տուրի հանդիպումները:

«Մինեսոտան» տանը ընդունել էր չեմպիոնին՝ «Գոլդեն Սթեյթին» ու պարտվել 107:117 հաշվով: Ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Սթիվեն Կարին՝ հավաքելով 36 միավոր:

«Միլուոկին» էլ սեփական հարկի տակ պարտության մատնեց «Լոս Անջելես Լեյքերսին»՝ 115-101 հաշվով:

«Բակսի» հարձակվող Կրիս Միդլտոնը հանդիպման հերոսներից մեկն էր՝ հավաքած 30 միավորով:

«Հյուսթոն Ռոկետսն» էլ 121:105 հաշվով հաղթել է «Ատլանտային»: «Ռոկեստի» առաջատար Ջեյմս Հարդենը 11 անգամ 3-միավորանոց նետման փորձ է կատարել՝ մրցաշրջանի ընթացքում 3-միավորանոց նետումների փորձերը հասցնելով 890-ի: Այս արդյունքը ռեկորդային է NBA-ի պատմության մեջ:

Հարդենը գերազանցել է Սթիվեն Կարիի ռեկորդը, որը 2015/16 մրցաշրջանում 886 հեռահար նետում էր կատարել

«Ռոկետսի» առաջատարի 3-միավորանոց նետումներից հաջող են եղել 4-ը: Ընդհանուր առմամբ նա իր դիպուկ 3-միավորանոցների քանակը հասցրել է 1963-ի՝ գերազանցելով Դիրկ Նովիցկիին ու այդ ցուցանիշով NBA-ի պատմության մեջ դուրս է եկել 11-րդ հորիզոնական:

Օրվա մյուս հանդիպումների արդյունքները

«Շառլոտ» – «Ֆիլադելֆիա»՝ 114:118

«Սակրամենտո» – «Բրուկլին»՝ 121:123

«Կլիպերս» – «Ինդիանա»՝ 106 : 97

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ