fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն Գազայի ափերի մոտ 320 մլն դոլար արժողությամբ լողացող նավամատույց է կառուցում

Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է Գազայի ափերի մոտ ԱՄՆ զինվորականների կողմից կառուցվող լողացող նավամատույցի պատկերները. նավամատույցը, աշխատանքների ավարտվելուն պես, կոչված է օգնելու ավերված Գազայի հատվածի սովահար բնակչությանը շատ անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնելու համար, գրում է CNN-ը:

Ծովում ժամանակավոր նավամատույցի շինարարությունը սկսվել է անցյալ շաբաթ, և հրապարակված պատկերները ցույց են տալիս, որ մի քանի ռազմական նավերի անձնակազմը կառուցում է հարթակը: Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտնել է, որ նավամատույցը ԱՄՆ-ին կարժենա մոտ 320 միլիոն դոլար:

Անցյալ շաբաթ բարձրաստիճան զինվորականներից մեկը ասել է, որ ԱՄՆ-ն «նպատակ ունի մայիսի սկզբին ծովից Գազա մարդասիրական օգնության մատակարարում սկսել». այն կսկսվի օրական 90 բեռնատարի համարժեք օգնությունից, այնուհետև արագ կհասցվի մինչև օրական 150 բեռնատար ավտոմեքենա ծավալի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ