Բասկետբոլային կառույցները նույնպես գումարներ են նվիրաբերում կորոնավիրուսի կանխարգելման ու հաղթահարման նպատակով։
Այսպես․ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ղեկավարությունը և պրոֆեսիոնալ բասկետբոլիստների արհմիությունը 2 միլիոն դոլար են նվիրաբերել ԱՄՆ-ում և աշխարհում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար։
Նշվում է, որ NBA Together նախաձեռնությունը նպատակ ունի հավաքել 50 միլիոն դոլար ու տրամադրել վերոնշված խնդրի լուծմանը։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։