fbpx
Աշխարհ

Նեպալում անհայտ հիվանդությունից 10 մարդ է մահացել

Նեպալի մայրաքաղաքա Կատմանդուից 450 կմ արևմուտք ընկած Հումլա շրջանում 10 մարդ մահացել է անհայտ հիվանդությունից:

«Հիվանդությունը հայտնաբերվել է հիմնականում ծերերի և երեխաների մոտ»,- նշել է շրջանի ղեկավարը։ Նա հայտնել է, որ ավելի քան 200 մարդու մոտ ի հայտ են եկել անհայտ հիվանդության ախտանշաններ, որը գրանցվել է անցած շաբաթ մի քանի գյուղերում։ Վերջին տվյալներով՝ հիվանդությունից մահացել է 10 մարդ։

«Բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում վարակվածներին։ Մենք կարծում ենք, որ շուտով իրավիճակը կվերահսկենք»,- ասել է շրջանի ղեկավարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ