«Նյու Յորք Ջեթս» ակումբը չորեքշաբթի օրը փորձաշրջանի է հրավիրել երեք դարպասապահի (kickers), այդ թվում՝ ութակի All-Pro Ջասթին Թաքերին, հայտնում է The Athletic-ը։ Ակումբը շարունակում է փնտրել իր կազմի համար կայուն տարբերակ՝ մրցաշրջանի մեկնարկից ընդամենը օրեր առաջ։
Բացի 36-ամյա Թաքերից, թիմում փորձարկվել են նաև Մայքլ Բեջլին և Ջոշ Քարթին։ Այս պահին ակումբը պայմանագրերի ստորագրման շտապողականություն չի ցուցաբերում. նպատակն է հնարավորություն տալ Բլեյք Գրուպին, որը թիմ է միացել երկուշաբթի օրը, դառնալու առաջին շաբաթվա հիմնական դարպասապահը։ Բացի այդ, երեքշաբթի օրը թիմի պրակտիկ կազմ է վերադարձել վետերան Ջեյսոն Սանդերսը, որն ազատ էր արձակվել կիրակի օրը։
Նյութը պատրաստվել է The New York Times-ի հրապարակած տեղեկությունների հիման վրա։
Ջասթին Թաքերը, որը NFL-ում չի խաղացել 2024 թվականից, 2025-ի մայիսին ազատ էր արձակվել «Բալթիմոր Ռեյվենսի» կողմից։ Նրա հեռացմանը նախորդել էր 10-խաղյա որակազրկումը՝ NFL-ի վարքագծի կանոնների խախտման համար. մի քանի մերսողներ նրան մեղադրել էին սեռական ոտնձգությունների մեջ։ Թաքերը հերքել է մեղադրանքները՝ դրանք անվանելով «բացարձակ սուտ»։ Նրա վերջին մրցաշրջանը Բալթիմորում կարիերայի վատթարագույնն էր՝ 73.3% արդյունավետությամբ։
«Ջեթսի» հատուկ թիմերը ընթացիկ մրցաշրջանին նախապատրաստվելիս անընդհատ փոփոխությունների մեջ են եղել. ակումբը պայմանագրեր է կնքել և խզել հինգ տարբեր դարպասապահների հետ՝ փորձելով կայունացնել դիրքը նախկին դարպասապահ Նիկ Ֆոլկի հեռանալուց հետո։

