fbpx
Առողջապահություն

Հայաստանում մեկ օրում քովիդից 50-ից ավել մարդ է մահացել

Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 16-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 329 913 դեպք, որոնցից 297 339 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 24 082 պացիենտ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 7699 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է քովիդի 579 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 1617 հիվանդներ, գրանցվել է 52 մահվան դեպք։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7107 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1385 է: Մինչ այս կատարվել է 2 260 268 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ