fbpx
Սպորտ

Նեյմարը Մեսսիի և Ռոնալդուի մակարդակին չէ․ Թերրի

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջոն Թերին կարծում է, որ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հետ նույն մակարդակի վրա չէ։

«Մենք արդեն խոսել ենք Ռոնալդուի և Մեսսիի մասին, ինձ համար նրանք ավելի լավն են։ Կարծում եմ՝ նրանցից հետո կան ևս մի քանի խաղացողներ․ Նեյմար, Մբապե․․․

Մբապեն դեռ այդ մակարդակին հասնելու ներուժ ունի։ Տեսնենք՝ կհաջողվի՞, թե՞ ոչ։

Ինձ սխալ մի հասկացեք։ Նեյմարը համաշխարհային մակարդակի խաղացող է, բայց ես չեմ կարծում, որ նա Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին է»,- ասել է Անգլիայի հավաքականի նախկին պաշտպանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ