Նեյմարը պատրաստվում է առաջիկա հանդիպմանը․ Տուխել

Հրապարակող՝

Նեյմարը պատրաստվում է առաջիկա հանդիպմանը․ Տուխել

Ամենադիտվածներ

Նեյմարն այժմ ավելի հանգիստ է: Այս մասին ասել է «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Լիոնի» դեմ խաղի նախօրեին։

«Նա լավ հանդիպում անցկացրեց «Բորդո»-ի դեմ խաղում, սակայն, ցավոք, ստացավ կարմիր քարտ: Սա լավ չէ, բայց այդպես պատահում է:

Ես զգացի, որ նա ավելի հանգիստ է: Նա պատրաստվում է առաջիկա հանդիպմանը, և դա կարևոր է: Ամենակարևորն այն է, որ այս վճռական փուլում նա մեզ հետ է»,-ասել է Տուխելը:

Նա ընդգծել է, որ շատ ուրախ կլինի Նեյմարին դուրս բերել խաղադաշտ «Լիոն»-ի դեմ խաղում:

«Ես զգում եմ, որ նա իսկապես պատրաստ է, դարձել է ավելի հանգիստ, ավելի վստահ և մտել է իր ռիթմի մեջ»,-հավելել է Տուխելը։ Այս մասին հաղորդում է Goal-ը:

Ամենաթարմ