Նիդեռլանդներն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը

Ամենադիտվածներ

Նիդեռլանդներն այս աշնանը կսկսի F-16 կործանիչներ մատակարարել Ուկրաինային՝ Դանիայից հետո, որը խոստացել է առաջին խմբաքանակն ուղարկել ամռանը։ Նման ժամկետները նշված են դաշնակիցների ծրագրում: Delfi-ին տված հարցազրույցում հայտնել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կաիսա Օլոնգրենը:

Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի Զինված ուժերին F-16-ի տրամադրման ամբողջական սխեման նախատեսում է ուկրաինացի օդաչուների վերապատրաստում, տեխնիկական սպասարկման անձնակազմի պատրաստում և ինքնաթիռների անմիջական փոխանցում։ Օլոնգրենը հավելել է, որ ներկայում ընթանում են առաջին երկու փուլերը. ուկրաինացիներն արևմտյան տեխնոլոգիաները կիրառումը սովորում են ԱՄՆ-ում, Դանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Ռումինիայում։

«Եթե մեզ հաջողվի պահպանել այս ուղին, և ամեն ինչ աշխատի Ուկրաինայի օգտին, բնականաբար, հենց իրենց երկրում, առաջին ինքնաթիռը Դանիան կմատակարարի արդեն այս ամառ։ Եվ հուսով ենք, որ կմասնակցենք մատակարարումներին, որոնք կսկսվեն աշնանը մեր F-16-ներով», – շեշտել է Օլոնգրենը՝ հավելելով, որ ամառվանից հետո և հետագայում կործանիչները խմբաքանակով կփոխացվեն Կիևին: Նախարարը չի հստակեցրել, թե աշնանը քանի F-16 կուղարկվի Ուկրաինա։

Նիդեռլանդները խոստացել է Ուկրաինային փոխանցել ընդհանուր 24 ռազմական ինքնաթիռ։ Ընդհանուր առմամբ, «F-16 կոալիցիան», որի կազմում են նաև Դանիան, Նորվեգիան և Բելգիան, Ուկրաինայի զինված ուժերին առնվազն 65 նման կործանիչ կմատակարարի։ Դանիան մտադիր է ուղարկել 19 ինքնաթիռ: Առաջին ամառային խմբաքանակը կներառի վեց ինքնաթիռ, ևս 13-ը կփոխանցվեն ավելի ուշ՝ 2024 և 2025 թվականներին:

Նորվեգիան ԱՄՆ-ից թույլտվություն է ստացել Ուկրաինային փոխանցելու 22 F-16 ինքնաթիռ, ինչպես նաև դրանց սպասարկման համար անհրաժեշտ սարքավորումներ։ Սակայն ներկայում մարտունակ է միայն 12 ինքնաթիռ։ Բելգիան իր հերթին դիտարկում է մինչև տարեվերջ երկուսի-չորս F-16-ների փոխանցման հնարավորությունը: Բելգիայի պաշտպանության նախարար Լյուդիվին Դեդոնդերը նշել է, որ վերջնական ժամկետը կախված կլինի ԱՄՆ-ից պատվիրված պահեստամասերի և նոր F-35 ինքնաթիռների փոխանցումից։

Ամենաթարմ