Վերջին շրջանում երկրպագուները նկատել են, որ Nike-ի կողմից արտադրվող որոշ խաղաշապիկների վրա ընկերության տարբերանշանը տարբերվում է ավանդական հորիզոնականից:
Ակումբների երրորդ խաղաշապիկների վրա Nike-ի տարբերանշանը գլխիվայր է։
Փոփոխությունները կապված են «Միասին բարձրանում ենք վեր» արշավի հետ, որն ուղղված է կանանց ֆուտբոլի աջակցմանը:
Սոցիալական ցանցերում նրանք բացատրել են, որ ուղղահայաց տարբերանշանը նպատակ ունի ցուցադրել կանանց ֆուտբոլի վերելքը, միասնականությունն ու զարգացումը համաշխարհային սպորտում: