Հայաստանին պարտադրվել է սև ու սպիտակ իրականություն, այսօր ՀՀԿ նախընտրական ծրագիրը ներկայցնելիս ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Հայտնում է aysor.am-ը:
«Ամեն ինչ կամ լավ է, կամ վատ, ինչ-որ երեկ էր, սև է, ինչ-որ այսօր՝ սպիտակ», – ասաց նա:
Արմեն Աշոտյանը շեշտեց` Հայաստանը եռագույն է, սև ու սպիտակ չէ:
Նրա խոսքով՝ այն հայտարարությունները, թե իբր ՀՀԿ-ն 0 ձայն է հավաքելու, անարգանք է քաղաքացիների հանդեպ:
«Սա անարգանք է ՀՀ քաղաքացիների հանդեպ, ակնհայտ է, որ մենք 0 ձայն չենք ստանալու, մենք ստանալու ենք հազարավոր ձայներ», – ասաց նա:
ՀՀԿ փոխնախագահը շեշտեց` Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է մեծ անակնկալ: