ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում և գրառում կատարել: Վարչապետը հայտնում է, որ երեկ` հունիսի 1-ին, միջոցառումներ են իրականացվել Շենգավիթ վարչական շրջանում և ինքը հանձնարարել է ԱԱԾ տնօրենին զբաղվել միջոցառումների կազմակերպիչներով:
«Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։
Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։
ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»,-գրել է վարչապետը։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/908028266290495/