ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար է նշանակվել Լուսինե Քոչարյանը
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝
Լուսինե Բորիսի Քոչարյանին նշանակել առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար»,- ասվում է որոշման մեջ ։
Այս մասին տեղեկանում ենք e-gov.am-ից: