Ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Նոսկովի պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը հայտնել է, որ գլխուղեղի կաթվածից հետո ձեռնամուխ կլինեն երգչի բեմ վերադարձին: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Նրա խոսքով՝ ինսուլտից հետո Նոսկովի աջ ձեռքը դեռ չի աշխատում, բայց խոսքն արդեն վերականգնվել է: Դրոբիշը նաև նշել է, որ ինսուլտի պատճառով երգիչն ավելի քան մեկ շաբաթ եղել է վերակենդանացման բաժանմունքում:
Պրոդյուսերը հույս է հայտնել, որ Նոսկովը կկարողանա բեմ վերադառնալ հաջորդ տարի: