fbpx
Սպորտ

Ռամոսը հայտնվել է Իսպանիայի լավագույն ռմբարկուների 10-նյակում

Իսպանիայի հավաքականը երեկ 2-1 հաշվով առավելության հասավ Ռումինիայի նկատմամբ։ Հանդիպումն անց էր կացվում Եվրո-2020-ի որոկավորման փուլի շրջանակներում։

Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին 11 մետրանոցից բացել է իսպանացիների ավագ Սերխիո Ռամոսը։ Այդ գոլը նշանակալից էր Ռամոսի համար, քանի որ դրա միջոցով նա հայտնվեց Իսպանիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցանկի 10-նյակում։

Ձեզ ենք ներկայացնում լավագույնների 10-նյակը․

1. Դավիդ Վիլյա – 59 գոլ
2. Ռաուլ – 44
3. Ֆերնանդո Տորես – 38
4. Դավիդ Սիլվա – 35
5. Ֆերնանդո Հիերո – 29
6. Ֆերնանդո Մորիենտես – 27
7. Էմիլիո Բուտրագենիո – 26
8. Ալֆրեդո դի Ստեֆանո – 23
9. Խուլիո Սալինաս – 22
10. Սերխիո Ռամոս – 21
10. Միչել – 21

Նշենք, որ Իսպանիան ընդգրկված է F խմբում ու անցկացաված բոլոր 5 խաղերում հաղթանակ է տարել և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ