Twitter սոցիալական ցանցն ամբողջ աշխարհի օգտատերերի համար ավելացրել է թվիթներին քվեարկության հնարավորությունը։
Այս մասին հայտնում են Twitter Support-ից։
Նշվում է, որ այսուհետ օգտատերերը կարող են այլոց թվիթներին «կողմ» (Upvote) և «դեմ» (Downvote) քվեարկել։
Ըստ աղբյուրի՝ Downvote-երը կկարողանա տեսնել միայն թվիթի հեղինակը։
