fbpx
Հասարակություն

Քաղաքային նոր իշխանությունները գետնանցումների բոլոր սեփականատերերին զգուշացրել են , որ պետք է կատարել պարտավորությունները

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքի գետնանցումների բարեկարգումը համարում է իր առաջնային խնդիրներից մեկը: Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նա ասել է, որ պաշտոնավարման հենց առաջին օրերին գույքագրում են իրականացրել՝ պարզելու առկա իրավիճակը եւ ի զարմանս իրեն հայտնաբերել է, որ դրանց մեծ մասն այլեւս համայնքինը չէ:

«Շատ գետնանացումներ գնվել են, այլեւս համայնքին չեն պատկանում, ունեն սեփականատերեր: Սեփականատերերը ունեն պայմանագրով նախատեսված պարտավորություններ, որ պետք է վերանորոգեին, պետք է լրիվ լուծեին այս հարցերը: Ցավոք սրտի, չեն արել: Նորից պետք է ասեմ, որ նախորդ իշխանությունները աչք են փակել այդ հանգամանքների վրա»,- ասաց նա:

Քաղաքային նոր իշխանությունները գետնանցումների բոլոր սեփականատերերին զգուշացրել են բանավոր եւ գրավոր, որ պետք է կատարել պարտավորությունները:

«Ասել ենք՝ հարգելիներս, եթե չեք կատարում ձեր պարտականությունները, համայնքը ետ է վերցնում իր գույքը: Եվ բոլորն էլ արդեն պատրաստակամ են աշխատանքները կատարել: Իհարկե, շուտ պետք է սկսեին անել: Ըստ պայմանագրերի՝ շատերը պետք պատրաստ լինեն: Ինչ անենք, մենք հիմա ենք ստանձնել այս ամեն ինչը եւ հիմա իրենց հետ բանակցում ենք, հորդորում ենք, պարտադրում ենք, որ իրականացնեն իրենց աշխատանքները: Իրենք էլ պատրաստ են»,- ասաց Հայկ Մարությանը:

Աղբյուրը՝ armtimes.com

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ