fbpx
Իրավական

Նոր Խարբերդում կատարված առանձնապես խոշոր չափերով գողությունը բացահայտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է «Խարբերդ ոչ գործվածքային ֆաբրիկա» ՓԲԸ-ից կատարված առանձնապես խոշոր չափերի գողությունը: Մեկ անձ ձերբակալվել է:

2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16:50-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի 10-ի ժամը 15:00-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 11-ի ժամը 15:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, ապօրինի մուտք է գործել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում գտնվող «Խարբերդ ոչ գործվածքային ֆաբրիկա» ՓԲԸ-ի տարածք և հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, ովքեր Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի բնակիչներ են՝ հայր և որդի՝ ծնված 1961 և 1994թթ., համապատասխանաբար:

Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ 58-ամյա տղամարդու մասնակցությամբ՝ դեպքի վայրի զննություն, որի արդյունքում վերջինիս կողմից մատնանշված վայրում հայտնաբերվել է գողացված գումարի մեծ մասը:

Նոր Խարբերդ համայնքի 58-ամյա բնակիչը ձերբակալվել է և ցուցմունք տվել, իսկ 25-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ