Իսպանական «Բարսելոնան» նոր պայմանագիր է կնքել թիմի 17-ամյա ֆուտբոլիստ Անսումանե Ֆատիի հետ։
Այս մասին հայտնում է Sky Italia-ն։
Հարձակվողի ու թիմի միջև կնքված նոր պայմանագրով նախատեսվում է, որ Ֆատին դառնում է «Բարսայի» հիմնական թիմի ֆուտբոլիստ։
Ֆատիի հրաժարագինը կկազմի 400 միլիոն եվրո։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը։