Ոստիկանության կոմիսար Մայք Բուշը հայտնում է, որ նորզելանդացի ոստիկանները մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարք են վնասազերծել։ Դրանք հայտնաբերվել էին Կրայսթչերչ քաղաքի երկու մզկիթում տեղի ունեցած հրաձգությունից հետո։
The West Australian պարբերականի փոխանցմամբ պայթուցիկ սարքերը գտնվել են հարձակվողների մեքենաներում։
Հրաձգության դեպքերից հետո հաղորդվում է 4 ձերբակալվածի մասին։ Խոսքը 3 տղամարդու և 1 կնոջ մասին է։ Հարձակվողներից մեկի ինքնությունը հայտնի է, նա ավստրալացի Բրենթոն Տարանտն է։