fbpx
Էկո

Նորքի անտառի վերականգնման գործընթացը սկսվում է․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Նորքի անտառի վերականգնման գործընթացը սկսվում է։ Նա այս մասին գրել է Facebook-ի իր էջում՝ կիսվելով Էդուրդ Աղաջանյանի հետևյալ գրառմամբ․

«Այսօր Շրջակա Միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ քննարկել ենք Նորք Մարաշ վարչական շրջանի և Սարի Թաղի հատման կետում գտնվող ամայի տարածքների անտառապատման հնարավորությունները։

Բոլորդ հավանաբար տեղյակ եք, որ մինչ 90-ականներ այս տեղում սաղարթախիտ անտառ էր, որն էլ երևանցիները կոչում էին «Երևանի Թոքեր»։ Եվ ահա, ուրախ եմ արձանագրել, որ «Երևանի Թոքեր»-ի վերականգնման աշխատանքները շուտով կսկսվեն։

Ըստ պայմանավորվածության՝ այսօր շրջանառության մեջ կդրվի սույն նախագծի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար նախարարությանը գումար հատկացնելու մասին կառավարության որոշման նախագիծ, որով կգնահատվեն տվյալ տարածքում կաթիլային համակարգի ներդրման հնարավորությունն ու դրա ֆինանսական գնահատականը։

Ի դեպ, այս որոշումը պետք է դիտարկել, որպես ՀՀ վարչապետի կողմից հայտարարված 2020 թ.-ին 10 միլիոն ծառերի տնկման ծրագրի մաս»։

Սկսում ենք Նորքի անտառի վերականգնման գործընթացը:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Montag, 4. November 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ