Գինեսի ռեկորդներում գրանցված աշխարհի ամենատարեց կինը օրերս նշեց իր 119-ամյակը։
Այս մասին գրում է Kyodo գործակալությունը։
Խոսքն այստեղ ճապոնուհի Կանե Տանակայի մասին է։ Նա իր 119-ամյակը նշել է 2022 թվականի հունվարի 2-ին։
Նշվում է, որ Տանական ապրում է ծերանոցում ու իրեն խնամողների հետ շփվում է ժեստերի միջոցով։
Ըստ աղբյուրի՝ Տանական այդքան էլ պասիվ կենսակերպ չի վարում։ Նա սիրում է սնվել քաղցրավենիքով ու մաթեմատիկական գլուխկոտրուկներ լուծել։