Նուբարաշենում բացվել է տարեցների խնամքի ցերեկային կենտրոն՝ բարեգործական ճաշարանով

Ամենադիտվածներ

ՌԴ և Եգիպտոսի նախագահներին «բռնացրել են» Ավստրիայի կանցլերի ասածի վրա ծիծաղելիս

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը Նուբարաշեն վարչական շրջանում ներկա են գտնվել «Տարեցների խնամքի ցերեկային կենտրոն»-ի բացմանը:

«Նուբարաշենի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տարածքում գտնվող շինությունը 5 տարի ժամկետով անհատույց տրամադրվել էր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ին՝ կենտրոն հիմնելու համար: Շինության նորոգումը հնարավոր է դարձել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ու ֆրանսիական Առնուվիլի քաղաքապետարանի համագործակցությամբ և ֆինանսական աջակցությամբ: Ի դեպ, Նուբարաշենն ու Առնուվիլը համագործակցում են գործընկերության հուշագրի շրջանակում, իսկ այս գաղափարի իրականացմանը նպաստել է նաև ծնունդով նուբարաշենցի, ներկայում՝ Առնուվիլի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը:

Կենտրոնի և կից գործող բարեգործական ճաշարանի հիմնական նպատակն է աջակցել տարեց, հաշմանդամություն ունեցող կամ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց՝ ապահովելով նաև տաք սնունդով: Հաստատության հատուկ որակավորված մասնագետները տարեցներին կմատուցեն առողջապահական, սոցիալական, հոգեբանական ծառայություններ, կապահովվի նրանց ժամանցն ու որոշակի զբաղվածությունը:

Մինչև 80 շահառուների համար կառուցված տարեցների խնամքի ցերեկային կենտրոնը՝ բարեգործական ճաշարանով հանձնվել է «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի շահագործմանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();