2018թ. հոկտեմբերի 6-ին Լաս Վեգասում տեղի ունեցավ UFC 229 մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունը Խաբիբ Նուրմագոմեդով – Կոնոր ՄաքԳրեգոր՝ թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար մենամարտն էր:
Ինչպես տեղեկացնում է Yahoo Sports-ը, այն UFC-ին 86,4 մլն դոլարի եկամուտ է բերել, ինչը ռեկորդային ցուցանիշ է կազմակերպության պատմության ընթացքում:
Մրցաշարին ներկա է եղել 20034 հանդիսական, իսկ տոմսերի վաճառքից ստացված եկամուտը կազմել է 17,1 մլն:
Հատկանշական է, որ UFC 229-ի շնորհիվ 400 նոր աշխատատեղ է բացվել, իսկ Նևադա նահանգը 3.2 մլն շահույթ է ստացել:
Հիշեցնենք, որ մենամարտում հաղթել էր ռուս մարզիկը՝ 4-րդ ռաունդում կիրառելով խեղդող հնարք:
Հաղորդում է sportal.am-ը։
