fbpx
Աշխարհ

Բարաք Օբամայի գիրքը վաճառքի առաջին օրը ռեկորդ է սահմանել

Penguin Random House հայտնում է, որ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի «Ավետյաց երկիր» գրքի առաջին հատորը վաճառքի առաջին օրը ռեկորդներ է սահմանել:

Նշվում է, որ նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ում և Կանադայում վաճառվել է գրքի 887 հազար օրինակ, ներառյալ նախապես պատվիրվածները:

Հայտնենք, որ Օբաման իր աշխատության վաճառքով շրջանցել է իր կնոջ՝ Միշելի «Կազմավորում» վերնագրով հուշագրություններին, որոնք 2017 թվականին վաճառվել են 725 հազար օրինակով:

Այս մասին տեղեկանում ենք CNN-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ