Օբամեյանգը այս ձմռանը մտադիր է լքել Արսենալը

«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատրաստ է լքել լոնդոնյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, չնայած Միկել Արթետայի գլխավոր մարզչի հավանական նշանակմանը՝ Գաբոնի հավաքականի հարձակվողը դժգոհ է մրցաշրջանի մեկնարկից և մտադիր է հեռանալ «Արսենալից»:

Ֆուտբոլիստը ուրախ չէ, որ ակումբը Անգլիայի առաջնության լիգայի աղյուսակի 10-րդ տեղում է: Նա նաև չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել անգլիական թիմի հետ։ Նշենք, որ այն ավարտվում է 18 ամիս անց:

Օբամեյանգի ապագան կապում են այնպիսի ակումբների հետ, ինչպիսիք են «Ռեալը», «Բարսելոնան» և «Ինտերը»:

Օբամեյանգը «Արսենալի» լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանում․ Անգլիայի Պրեմիեր լիգայի 17 հանդիպումներում նա դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ամենաթարմ