fbpx
Կառավարություն

Նոր առաջարկ՝ օդանավակայանից մատուցվող տաքսի ծառայությունների ոլորտի վերաբերյալ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթի նպատակը օդանավակայանի տարածքից ուղևորափոխադրումներ կատարելու մրցակցային հավասար պայմաններ ստեղծելը և զբոսաշրջիկների համար պատշաճ որակ ապահովելն է: Փոխնախարարը հավելել է, որ փոփոխությունները վերաբերում են միայն մարդատար տաքսիների աշխատանքին: Օդանավակայանի տաքսիների կայանատեղից ուղևորափոխադրում կատարելու համար սահմանվում է A տեսակի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան 200 հազար դրամ է: Սահմանվել են նաև մեքենաների կահավորման, արտաքին տեսքի, տարիքային սահմանափակման պահանջներ. յոթ տարեկանից բարձր մեքենան շահագործելն արգելվում է: Առանց լիցենզիա օդանավակայանի կայանատեղից ուղևորափոխադրում անելը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ