Լոլիկի օգտակար հատկությունները

Հրապարակող՝

43093_b

Լոլիկը մեծ մասամբ օգտագործվում է պահածոների համար։ Լոլիկից կարելի է պատրաստել կետչուպ, տոմատի մածուկ, լեչո և այլն։ Մեծ տարածում ունի նաև լոլիկի հյութը, որը արժեքավոր և վիտամիններով հարուստ զովացուցիչ խմիչք է։

Առաջին հերթին պետք է նշել, որ լոլիկը օրգանիզմի համար մեծ կարևորություն ունեցող, մի շարք օգտակար և անհրաժեշտ վիտամինների և հանքային աղերի աղբյուր է։ Լոլիկը, մասնավորապես, պարունակում է`

A, C, K, Е, РР վիտամիններ, ինչպես նաեւ B խմբի մի քանի վիտամին, Լիկոպին, Քրոմ, Կալցիում, Երկաթ,  Ֆոսֆոր, Կալիում, Ցինկ

Լոլիկի մեջ առկա քրոմը, կալիումը և В վիտամինը նվազեցնում են «վնասակար» խոլեստերինի քանակը արյան մեջ և կայունացում են նյութափոխանակությունը՝ դրանով իսկ նպաստելով սրտի ու սրտանոթային համակարգի գործունեությանը։ Լոլիկը նաև կանխում է շաքարի քանակի ավելացումը արյան մեջ, և հենց այդ պատճառով այն պետք է ներառվի շաքարախտով հիվանդ մարդկանց սննդակարգի մեջ։

10 պատճառ՝ ամեն օր լոլիկ օգտագործելու համար

1. Լոլիկը հարուստ է A , C , K, E, PP, B վիտամիններով, ինչպես նաև մի խումբ հակաօքսիդանտներով:

2. A և C վիտամինները, որոնք պարունակում է լոլիկը, օգնում են ամրացնել իմունիտետը և լավացնում ընդհանուր զգացողությունը:

3. Լոլիկի մեջ առկա K և В վիտամինը նվազեցնում են «վնասակար» խոլեստերինի քանակը արյան մեջ։

4.Լոլիկի մեջ պարունակվող նյութերը գլյուկոզան վերածում են էներգիայի, օգնում հսկել արյան մեջ շաքարի քանակը, պահպանել արյունատար անոթների էլաստիկությունը:

5. Այն օգտակար է նաև հիշողության համար:

6. Ըստ որոշ հետազատությունների՝ լոլիկում պարունակվող նյութերը կանխարգելում են քաղցկեղային ուռուցքների առաջացումը:

7. Օգտակար է ոչ միայն լոլիկը, այլև այն ճաշատեսակները, որոնք պարունակում են լոլիկ:

8.Լոլիկն օգնում է լավացնել մարդու ոչ միայն՝ ֆիզիկական, այլև՝ հոգեկան առողջությունը: Դրանք կարող են օգնել ազատվել դեպրեսիայից, լավացնել տրամադրությունը:

9. Նյութափոխանակության համակարգերի հետ կապված խնդիրները լուծել։

10. Լոլիկը նաև դիետիկ մթերք է: Այն շատ քիչ կալորիաներ է պարունակում և կարող է օգտագործվել ցանկացած դիետայի դեպքում:

Ամենաթարմ