fbpx
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը խոստացել էր վերադարձնել օկուպացրած տարածքները․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում հայկական ռազմավարի պուրակի բացման հանդիսավոր արարողությանը հայտարարել է, որ 2016թ. պատերազմից հետո այն ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր վերադարձնել «օկուպացրած տարածքները» և դրա համար խնդրել էր երկու շաբաթ ժամանակ:

Ալիևի խոսքով՝ դրան խանգարել է Երևանի ՊՊԾ գնդի գրավումը, և հենց դրա վրա էլ հիմնվելով՝ Սարգսյանը հրաժարվել է կատարել խոստումը:

Ադրբեջանի նախագաը նշել է, որ  2018թ. հեղափոխությունից հետո իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը նույնպես խոստացել է լուծել խնդիրը և ժամանակ խնդրել՝ ներքաղաքական հարցերը կարգավորելու համար, «բայց հայերը կրկին խաբեցին», և «պարզ էր, որ բանակցություններն անիմաստ են»:

Ալիևի խոսքով՝ տարիներ շարունակ միջազգային միջնորդները, բանակցություններ վարելով, խաբել են իրենց: Նրանք փորձել են ոչ թե լուծել, այլ սառեցնել հակամարտությունը, քանի որ ցանկանում էին «օկուպացված տարածքները թողնել հայերին»:

«Այդ պատճառով բանակցություններին զուգահեռ նախապատրաստական աշխատանքներ են տարվել, և մենք դա չենք թաքցրել», – ասել է նա:

Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ Ադրբեջանի դեմ ցանկանում էին պատժամիջոցներ սահմանել: «Դա ցանկանում էին Մինսկի խմբի մեջ մտնող երկրներ, բայց Չմիացած երկրների մեր բարեկամ երկրները կանխեցին դա»,- ասել է Ալիևը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ