fbpx
Իրավական

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 27-ից 28-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 7-ական, յուրացման կամ վատնման 5, ծեծի 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, սպանության սպառնալիքի ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, ավազակային հարձակման, բնակարանային գողության, շորթման, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, հանցագործություն պարտակելու, փաստաթղթի կեղծիքի, դատական ակտը չկատարելու, թմրանյութի իրացման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ապօրինի կերպով զենք իրացնելու ու ապօրինի կերպով զենք պահելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, ավազակային հարձակման և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ