fbpx
Սպորտ

Օզիլն ու Կոլաշինացը շուրջօրյա հսկողության տակ են

«Արսենալ»-ի ֆուտբոլիստներ Սեադ Կոլաշինացն ու Մեսութ Օզիլը թիկնապահների շուրջօրյա հսկողության տակ են:

Ինչպես հայտնի էր դարձել, ավելի վաղ նրանք զինված հարձակման էին ենթարկվել:

The Times-ի հաղորդմամբ՝ միջադեպից մի քանի օր անց ոստիկանությունը ձերբակալել էր հանցագործներին գերմանացու տան մոտ: Սեպտեմբերին նրանք կկանգնեն դատարանի առջև:

Աղբյուրը նշում է, որ Օզիլն ու Կոլաշինացը խնդիրներ ունեն Արևելքի քրեական խմբավորումներից մեկի ներկայացուցիչների հետ, ովքեր հաղորդել էր էին, որ փորձելու են խաղացողներից խլել ամեն ինչ:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բոսնիացին ու գերմանացին բաց են թողել ԱՊԼ-ի մեկնարկային տուրի՝ «Նյուքասլ»-ի դեմ հանդիպումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ